Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի վերականգմնան համար կծախսի 2,2 միլիարդ մանաթ գումար
Ադրբեջանում հայտարարվել է այսպես կոչված «ազատագրված տարածքների» վերականգնման համար հաջորդ տարի հատկացվելիք միջոցների չափը։ Այս մասին տեղեկանում ենք Haqqin.az-ից։
«2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 2,2 մլրդ մանաթ՝ օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնման ու վերակառուցման համար»,- ասված է հայտարարության մեջ։
Ընդգծենք, որ Ադրբեջանը հայկական օկուպացրած տարածքներում արդեն իսկ սկսել է շինարարական աշխատանքներ։ Մասնավորապես մեծ աշխատանքներ են իրականացվում Շուշիում։