Հայտնի է, թե ինչ է նվիրել Էրդողանն Ալիևին
Երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 26-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին է նվիրել «Անադոլու» գործակալության նոր գիրքը՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմի մասին։
Ըստ Anadolu-ի՝ գրքի առաջին մասը նվիրված է պատերազմի պատմական նախադրյալների ուսումնասիրությանը, իսկ երկրորդ մասում ներկայացված են 44-օրյա պատերազմը փաստող նորություններն ու լուսանկարները: Երրորդ մասը պարունակում է հոդվածներ Ղարաբաղում տարած հաղթանակի արդյունքների մասին թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային մակարդակով։
Գրքի ներածությունը գրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։