Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հանդիպել են Կովսականում (Զանգելան)
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը վստահ է Թուրքիայի հետ գործընկերության զարգացման և ամրապնդման հարցում։
Այս մասին Զ.Հասանովն ասել է Կովսական (Զանգելանում) իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ադրբեջան այցի շրջանակներում, հաղորդում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։Ըստ հաղորդագրության՝ Հասանովը շնորհակալություն է հայտնել Հայրենական պատերազմի ժամանակ Թուրքիայի ցուցաբերած բարոյական աջակցության համար։
Հ.Աքարն իր հերթին ընդգծել է նման պատմական հանդիպման կարևորությունը՝ նշելով, որ ռազմավարական դաշինքը հիմնված է բարեկամության և եղբայրական հարաբերությունների վրա։