«Զանգեզուրի միջանցքը» կմիավորի ողջ թուրքական աշխարհը. Ալիև
«Չորս ամիս առաջ մենք ձեզ հետ էինք Շուշայում, իսկ այսօր՝ Ֆիզուլիում և Զանգիլանում։ Շուշի քաղաքում ստորագրված Շուշիի հռչակագիրը պատմական փաստաթուղթ է: «Այս հռչակագիրը մեր հարաբերությունները պաշտոնապես բարձրացրել է ռազմավարական մակարդակի»,- այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Զանգիլանի շրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում:
«Զանգիլանը գտնվում է Արևելյան Զանգեզուրում, և այստեղով անցնող «Զանգեզուրի միջանցքը» կմիավորի ողջ թուրքական աշխարհը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը, նշելով, որ «Զանգեզուրի միջանցքի» իրականացման համար Ադրբեջանն ու Թուրքիան գործնական քայլեր են իրականացնում։