Սերխիո Ռամոսը կարող է այս շաբաթ իր նորամուտը նշել «ՊՍԺ»-ի կազմում
«ՊՍԺ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը մոտ է վնասվածքից ապաքինվելուն:
35-ամյա իսպանացին, ով Մադրիդի «Ռեալ»-ից տեղափոխվելուց հետո դեռ չի խաղացել փարիզեցիների կազմում, այսօր պետք է վերադառնա ընդհանուր խումբ։
Սերխիոյի նպատակը ուրբաթ օրը «Լիլի» հետ հանդիպմանը խաղալն է, հաղորդում է As-ը՝ վկայակոչելով «Le Parisien»-ին:
Ռամոսը ցանկանում էր խաղադաշտ դուրս գալ երկու շաբաթ առաջ, սակայն թիմի բժիշկները նրան խորհուրդ տվեցին դա չանել՝ հուլիսի վերջին ստացած մկանի վնասվածքի կրկնության բարձր ռիսկի պատճառով։