Արցախն ուրանալը կոչեցի դավաճանություն. երևի Ռուբինյանին դուր չեկավ, որ Աժ ամբիոնից Արցախը պաշտպանող պետք է լինի. Մանուկյան (տեսանյութ)
«Հայաստանում բազմաթիվ կուսակցություններ փոխած, 90 թվին Կոմկուսով խորհրդարան մտած, Ռամկավար դարձած, ՀՀՇ-ի հետ, բոլորի հետ աշխատած Վիգեն Խաչատրյանն օրերս իրեն թույլ էր տվել ասել, որ «Հայաստանի ապագան պայմանավորված է Արցախով ձևակերպումը սխալ է, մենք ուղղակի պետք է մտածենք, թե Արցախում ապրող մարդիկ անվտանգ լինելու են Ադրբեջանի կազմում, թե՝ չէ»։
Այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում` պարզաբանելով նիստերի դահլիճում քիչ առաջ տեղի ունեցած միջադեպը։
Նա նկատեց, որ իրերն իրենց անունով պետք է կոչել. «Ես այդպես էլ արեցի, Արցախն ուրանալը կոչեցի դավաճանություն: Երևի Ռուբեն Ռուբինյանի դուրը չեկավ, որ Ազգային ժողովի ամբիոնին Արցախ պաշտպանող պետք է լինի»,-ասաց Գեղամ Մանուկյանը` հավելելով, որ Ռուբեն Ռուբինյանն իր քայլով ուրացավ իր հոր՝ Կարապետ Ռուբինյանի պայքարը, որն Արցախյան շարժման առաջին օրերից եղել է պայքարում:
Մանրամասները` տեսանյութում