Էրդողանն ու Ալիևը բացել են Ֆիզուլիի օդանավակայանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել են Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի բացման արարողությանը։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական մամուլից:
Ալիևն ու Էրդողանը կտրել են ժապավենը՝ նշելու Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի բացումը։
Ընդգծենք, որ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել հենց Ֆիզուլիի օդանավակայանում։