Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը հասնում է մոտ 5 միլիոնի
Հոկտեմբերի 26-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը (COVID-19) հասել է 244 837 898-ի։
Առցանց վիճակագրության համաձայն՝ օրական աճը կազմել է 408 853։ Համաճարակի ողջ ընթացքում մահացել է 4,970,286 մարդ, ապաքինվել է 221,970,811 մարդ։
Վարակվածների թվով առաջատարը ԱՄՆ-ն է (46,417,525), 2-րդ տեղում՝ Հնդկաստանը (34,202,202), 3-րդը՝ Բրազիլիան (21,735,560), որին հաջորդում են Մեծ Բրիտանիան (8,809,774) և Ռուսաստանը (8,279,573)։