Չինաստանում դանակով զինված տղամարդը սպանել է 7 հոգու և ինքնասպան եղել
Առնվազն յոթ մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է Չինաստանի Ուհան քաղաքում դանակահարության հետևանքով։ Այս մասին հայտնում են քաղաքի ոստիկանության վարչությունից։
Միջադեպը տեղի է ունեցել Կայդիան շրջանում։ Հաղորդվում է, որ Գաո անունով 39-ամյա բնակիչը դանակահարել է հինգ մարդու, եւս մեկը վիրավորվել է եւ կարողացել է փախչել։ Այնուհետև հանցագործը նույնպես փախուստի է դիմել և սպանել ևս երկու անցորդի։
Ոստիկանությունը հայտնել է, որ տղամարդը կամրջից ցած է նետվել Յանցզի գետը: Հարձակվողին բռնելու կամ նրա դիակի հայտնաբերման մասին տեղեկություն չի հաղորդվում։