1 օրում Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 1106 մարդ
Ռուսաստանում նոր հակառեկորդ է գրանցվել COVID-19-ից վարակման և ամենօրյա մահացության դեպքերի համար։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է վարակման 36446 դեպք և 1106 մահվան դեպք, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս գրվել 26973 մարդ։
Ըստ օպերատիվ շտաբի, մահացությունների թվով նախկին առավելագույնը գրանցվել է հոկտեմբերի 23-ին։
Համաճարակի սկզբից Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ի 8 316 019 դեպք, մահացել է 232 775 մարդ, հիվանդանոցներից դուրս է գրվել 7 213 584 հիվանդ։