Ինքնասպանության փորձ Կառավարության շենքի մոտ
Հոկտեմբերի 22-ին ժ.12.15-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները ՀՀ Կառավարության շենքի մոտից ինքնասպանության փորձ կատարելու կասկածանքով բաժին են ներկայացրել Արմեն Մկրտչյանին, որը Արմավիրի մարզի բնակիչ է, չի աշխատում:
Ավելի ուշ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արմեն Մկրտչյանը կառավարության շենքի մոտ անձնական խնդիրների պատճառով` բենզինով իրեն հրկիզելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել:
Ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: