Հա՛, աթեիստ եմ, հարցեր կա՞ն. Արսեն Թորոսյան (Տեսանյութ)
Մեկնարկել է Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստը:
Ի տարբերություն շատերի՝ ես չեմ թաքցնում իմ կրոնական պատկանելիությունը։ Այս մասին ասաց ՔՊ֊ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, երբ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հորդորեց ընդդիմադիր պատգամավորին չխանգարել Թորոսյանին և քրիստոնեաբար ըմբռնումով մոտենալ միմյանց։
Արձագանքելով Ռուբինյանին` ընդդիմադիր պատգամավորը նկատեց. «Ինքը աթեիստ ա»:
Իր հերթին արձագանքելով նրան` Թորոսյանը պատասխանեց. «Հա՛, աթեիստ եմ, հարցեր կան»:
Մանրամասները՝ տեսանյութում