Մահացել է գնդապետ Վարշամ Թադևոսյանը
Մահացել է Ռազմական ոստիկանության Վանաձորի բաժնի պետ, գնդապետ Վարշամ Թադևոսյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
«Խորը վշտով տեղեկացանք, որ մահացել է Վանաձորի ՌՈ բաժնի պետ, գնդապետ Վարշամ Թադևոսյանը։ Այնքան կյանք ու իմաստ կար Թադևոսյանի մեջ, որ դժվար է հաշտվել կորստի հետ, 17 օր առաջ էր` մեր քաղաքի տոնին նրա անկեղծ ուրախությունն ու մասնակցությունը։
Հանգչես խաղաղությամբ, սիրելի ընկեր»,- գրել է Ասլանյանը։