ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Վազող տողեր

Դիլիջանի նախկին քաղաքապետի գործով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի հանգամանքները:

ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարը, 2005թ. նոյեմբերից զբաղեցնելով նշված պաշտոնը, նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով Դիլիջանի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի և Դիլիջանի քաղաքապետարանի գլխավոր աուդիտորի հետ, 2006թ. փետրվարի 28-ին հայտարարել է Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 66 հասցեում գտնվող բազմահարկ (ընդհանուր 2611.2 քմ մակերեսով) վարչական շենքի՝ շուկայականից անհամեմատ ցածր մեկնարկային գնով, 40 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրելու մրցույթ՝ մասնակիցների կողմից շենքի կապիտալ վերանորոգման ծրագիր ներկայացնելու և իրականացնելու պարտադիր պայմանով:

Այնուհետև, Դիլիջան համայնքի ղեկավարը, հանդիսանալով համայնքային հողամասերի վարձակալության իրավունքով տրամադրելու մրցութային հանձնաժողովի նախագահ, համայնքի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետը՝ հանձնաժողովի անդամ, իսկ Դիլիջանի քաղաքապետարանի գլխավոր աուդիտորը՝ հանձնաժողովի քարտուղար, ի սկզբանե տեղյակ լինելով վերոնշյալ հասցեում գտնվող շինության վարձակալության համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար պարտադիր պայման հանդիսացող կապիտալ վերանորոգման ծրագրի բացակայության մասին՝ հաստատել են նույն մրցույթի անցկացման վերաբերյալ ձևական բնույթ կրող արձանագրությունը, որի հիման վրա էլ 2006թ. հունիսի 28-ին նշված շինությունը, ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրով, տարեկան 1.448.700 ՀՀ դրամով, 40 տարի վարձակալության իրավունքով հատկացվել է համայնքի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի կողմից` տվյալ մրցույթին մասնակցելու և հաղթող ճանաչվելու նպատակով, իր դստեր անունով, հիմնադրված ՍՊ ընկերությանը:

Շարունակելով իր հանցավոր գործողությունները` Դիլիջան համայնքի նախկին ղեկավարը վերոնշյալ ՍՊ ընկերության կողմից պայմանագրով նախատեսված վերանորոգման համար որևէ ծրագիր չներկայացնելու, ներդրում չկատարելու պայմաններում, չի վերանայել կամ լուծել համայնքի համար ակնհայտ անշահավետ պայմաններով կնքված և մինչև 2018թ. սեպտեմբերի 6-ը գործած վարձակալության պայմանագիրը, որի արդյունքում Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 66 հասցեում գտնվող շենքում առկա տարածքների տարբեր ենթավարձակալներից նշված ժամանակահատվածում հավաքագրված ընդհանուր 69.897.673,5 ՀՀ դրամից համայնքի բյուջե է փոխանցվել ընդամենը 17.166.598,7 ՀՀ դրամ, և համայնքին պատճառվել է էական՝ ընդհանուր 46.512.486,8 ՀՀ դրամի գույքային վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Բացի այդ, 2008-2019թթ. աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի կողմից փաստացի ղեկավարվող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն չկատարելու համար, քաղաքապետարանի գլխավոր աուդիտորի օժանդակությամբ, իր, որդու և եղբոր հաշվեհամարներին բանկային փոխանցման եղանակով Դիլիջան համայնքի նախկին ղեկավարն ստացել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 19.002.983.6 ՀՀ դրամ կաշառք:

Նշված հաշվեհամարներին ստանալով վերոգրյալ չափով կաշառքը՝ վերջինս դրա մի մասի ծագումը խեղաթյուրելու, տեղաշարժը և պատկանելիությունը թաքցնելու նպատակով, առանձնապես խոշոր չափերի՝ 12.867.602,2 ՀՀ դրամն ուղղել է իր վարկային պարտավորությունների կատարմանը, իսկ 2.944.539,6 ՀՀ դրամը կանխիկացրել` այդ կերպ օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գումարը:

Քննությամբ պարզվել է նաև, որ Դիլիջան համայնքի նախկին ղեկավարը, առանց համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու և սահմանված կարգով որևէ տեսակի փաստաթղթային ձևակերպումներ կատարելու, Դիլիջան համայնքին պատկանող և համայնքապետարանի հաշվեկշռում ընդգրկված «TLB-825-RM» մակնիշի էքսկավատորը և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը պարբերաբար, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել է իր մտերիմին՝ արտադրական կոոպերատիվի (ԱԿ) նախագահին, և իր հանցավոր գործունեությունն իրականացնելու նպատակով, 2017թ. ապրիլի 1-ին վերջինիս հետ կնքել է ձևական բնույթ կրող համաձայնագիր՝ հիշյալ ավտոմեքենաներն ԱԿ-ի տարածքում կայանելու վերաբերյալ՝ մինչ համայնքային ավտոպարկի կառուցումը: Սակայն ավտոպարկի կառուցումից հետո տվյալ ավտոմեքենաները չեն վերադարձրել համայնքային ավտոպարկ և մինչև 2019թ. սեպտեմբեր շարունակվել են անհատույց շահագործվել նշված ԱԿ նախագահի կողմից: Արդյունքում, պետության, համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Ավելին, երբ իրավապահ մարմինների կողմից բացահայտվել է վերոնշյալ էքսկավատորը ԱԿ-ի նախագահին անհատույց հանձնելու հանգամանքը, համայնքի գույքն առանց փաստաթղթային ձևակերպման հանձնելու փաստը թաքցնելու դիտավորությամբ, Դիլիջան համայնքի նախկին ղեկավարը, 2019թ. սեպտեմբերի 30-ին հեռախոսազանգի միջոցով նախնական համաձայնության գալով նշված ԱԿ-ի նախագահի հետ, հետին ամսաթվով՝ 2019թ. սեպտեմբերի 27-ի թվագրմամբ, կազմել է պաշտոնական կեղծ փաստաթուղթ հանդիսացող պայմանագիր՝ իբր 2019թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2019թ. հոկտեմբերի 2-ը նշված էքսկավատորը նշված կոոպերատիվին օրեկան 25.000 ՀՀ դրամով վարձակալության հանձնելու վերաբերյալ:

Բացի այդ, չունենալով ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու լիազորություն և համայնքի գույքն օտարելու իրավունք, առանց համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու, համայնքի նախկին ղեկավարը 2013-2016թթ. իր մտերիմի՝ ԱԿ նախագահի հետ կնքել է 4 պայմանագիր, որոնց հիման վրա՝ Աղստև գետի հունի մաքրման աշխատանքներից առաջացած շուրջ 21.205 մ/խ ավազակոպճային խառնուրդն անհատույց տրամադրել է հիշյալ կոոպերատիվին, և չի գանձվել յուրաքանչյուր խորանարդ մետրի համար նախատեսված բնօգտագործման գումարը, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է 2.226.525 ՀՀ դրամի էական վնաս, ինչպես նաև արժեզրկվել է տեղական ինքնակառավարման մարմինների հեղինակությունը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Դիլիջան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավը: Դիլիջանի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Դիլիջանի քաղաքապետարանի գլխավոր աուդիտորին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նշված երեք անձանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: