Սուլշերը խոսել է Պոգբայի ապագայի մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գուննար Սուլշերը խոսել է թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Սուլշերը նշել է, որ ինքը չի կարող մեկնաբանել Պոգբայի պայմանագրի երկարաձգման հարցը, սակայն ընդգծել է, որ եթե Պոգբան սիրում է ակումբը, ապա իրենք միայն կարող են հաճույք ստանալ ֆրանսիացու ցուցադրած խաղով։
Ընդգծենք, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքված են «Ռեալը», «ՊՍԺ»-ն և «Յուվենտուսը»։