«Մանչեսթեր Սիթին» կարող է թիմ հրավիրել Տոնի Կրոսսին
«Մանչեսթեր Սիթին» կարող է շոկային քայլ կատարել և իր թիմ հրավիրել Մադրիդի «Ռեալի» աստղ Տոնի Կրոսսին։
Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Նշվում է, որ մադրիդյան թիմում արդե հասկանում են, որ Կրոսսն արդեն մեծ է և ցանկանում են հաջորդ մրցաշրջանում փոխել թիմի կիսապաշտպանական կազմը։
Ընդգծենք, որ Գվարդիոլան բազմիցս լավ է արտահայտվել Կրոսսի հասցեին։