Երեկոյան ժամերին որոշ շրջաններում ձյուն է սպասվում․ վարորդներին կոչ է արվում երթևեկել ձմեռային անվադողերով
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է․
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ
Այսօր երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է ձյուն։ Վարորդներին կոչ ենք անում նշված շրջաններ երթևեկել ձմեռային անվադողերով։