Զինված բախումներ՝ Սոմալիում. կա 30 զոհ և 70 վիրավոր
Առնվազն 30 մարդ է զոհվել, ավելի քան 70-ը վիրավորվել է Սոմալիի Գուրիել քաղաքում զինված ուժերի և «Ահլու ալ-Սուննա վալ-Ջամաա» պարագլխային խմբավորման զինյալների միջև բախումների հետևանքով։
Այս մասին հայտնում է տեղական սոմալիական «Guardian» պարբերականը:
«Սոմալիի զինված ուժերի ներկայացուցիչների խոսքով՝ բանակին հաջողվել է գերեվարել մի քանի մարդու»,- գրում է թերթը։ Դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն;