Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է մոտ 245 միլիոնի
Հոկտեմբերի 25-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թիվը հասել է 244 429 045-ի։
Առցանց վիճակագրության համաձայն՝ օրական աճը կազմել է 316 955 հազարի։ Համաճարակի ողջ ընթացքում մահացել է 4,963,767 մարդ, ապաքինվել է 221,468,889 մարդ։
Վարակվածների թվով առաջատարը ԱՄՆ-ն է (46 312 782), երկրորդը՝ Հնդկաստանը (34 189 774), երրորդը՝ Բրազիլիան (21 729 763), որին հաջորդում է Միացյալ Թագավորությունը (8 773 674) և Ռուսաստանը (8 241 643)։