Արցախում զոհված ռուս զինվոր Ալեքսանդր Նեչաևի անունով ծառ տնկվեց նրա հարազատ գյուղում հիմնված «Հիշատակի պուրակում» (լուսանկարներ)
Ապրիլյան 44-օրյա Արցախյան պատերազմում զոհված Ալեքսանդր Նեչաևի անունով ծառ տնկվեց հարազատ դպրոցի բակում հիմնված «Հիշատակի պուրակում»:
Ալեքսանդր Նեչաևը ծնվել էր 2001թ-ին, Լոռու Մարզի մոլոկանների Լերմոնտովո գյուղում:
2019-ին մեկնել է ժամկետային զինծառայության:
19-ամյա ժամկետային զինծառայողն ընկել է Հադրութը պաշտպանելիս՝ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին:
Զինվորի մահվան տարելիցի առիթով էլ, նրա հարազատ գյուղի դպրոցի բակում հիմնված «Հիշատակի պուրակում» տնկվեց Ալեքսանդրի անվանական ծառը:

Ալեքսանդրին՝ Սաշային, 3 տարեկանից պահել, մեծացրել, դաստիարակել, դպրոց է ուղարկել տատիկը՝ Եկատերինա Նիկոլաևնան: Ուստի դպրոցի աշխատակազմը տատիկին հրավիրել էր 44-օրյա պատերազմում ընկած տղաների անվան «Հիշատակի պուրակի» բացման արարողությանը:


Սաշայի տատիկն ու դպրոցի տնօրեն՝ Վահան Հովսեփյանը միասին տնկեցին Ալեքսանդր Նեչաևի անունով ծառը:


Դպրոցում բացվեց «Վասն հայրենյաց» անկյունը, որը պատմում է 44-օրյա պատերազմում մասնակցություն ունեցած մեր աշակերտների և հերոսացած Ալեքսանդր Նեչաևի մասին: