Վոլգոգրադի բազմաբնակարաններից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել. (տեսանյութ)
Այսօր, դեկտեմբերի 21-ին հզոր պայթուն է տեղի ունեցել Վոլգոգրադի բարձրահարկ շենքերից մեկում: Գազի արտահոսքի հետևանքով առաջացած պայթունը տեղի է ունեցել 9-րդ, 8-րդ և 7-րդ հարկերում:
Բնակարանում, որտեղ տեղի է ունեցել գազի արտահոսքը, փրկարարները մահացած մարդկանց չեն հայտնաբերել: Այդ մասին TACC-ին է փոխանցել անմիջապես դեպքի վայր ժամանած և հետազոտություններ իրականացրած փրկարար խմբի ղեկավարը:
Ավելի ուշ, հաղորդվել է, որ բնակարններից մեկում հայտնաբերվել է մեկ դի: Այժմ փրկարարները դեռ շարունակում են հետազոտությունները: