Հենց Տիգրանաշենը փակեն՝ Սյունիքում հումանիտար աղետ է սկսվելու. ռազմական փորձագետ (տեսանյութ)
Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը վստահեցնում է՝ դեպի Տաթև գնացող Նիկոլ Փաշինյանի նախանշած այլընտրանքային ճանապարհը լիովին չի կարող ծառայել իր նպատակին:
«Սյունիքում կան զորամասեր, որոնք սննվում են Գորիս-Կապան ճանապարհի միջոցով, ու եթե այդ ճանապարհը փակ է՝ նրանց սնուցումը կտրվում է թե՛ սննդի, թե՛ տեխնիկայի և թե՛ մարդկային ռեսուրսների տեսանկյունից»,-ասում է ռազմական փորձագետն ու նկատում, որ նույն պատկերն է կրկնվելու նաև Տիգրանաշենի դեպքում:
«Ֆուռերը չեն անցնելու, ու հենց Տիգրանաշենը փակեն՝ Սյունիքում հումանիտար աղետ է սկսվելու»,-ասաց փորձագետը:
Նա նկատում է, որ Ադրբեջանին միջանցք տրամադրելու դեպքում՝ Հայաստանը կտրվում է նաև Իրանից, որի հետ այս պահին քիչ թե շատ բարեկամական հարաբերությունների մեջ է:
Մանրամասները՝ տեսանյութում