Զինված բախում Աֆղանստանում. կա 17 զոհ
Առնվազն 17 մարդ է զոհվել Աֆղանստանի արևմուտքում գտնվող Հերաթ նահանգում թալիբների և զինված մարդկանց միջև բախումների հետևանքով։
«Այսօր Հերաթ նահանգի հիվանդանոց է տեղափոխվել 17 մարդու դի, այդ թվում՝ յոթ երեխա, երեք կին և յոթ տղամարդ, նրանք բոլորը մահացել են հրազենային վնասվածքներից»,- ասել է աղբյուրը։ Զոհերի ինքնությունը չի բացահայտվել։ Իր հերթին, Աֆղանստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Քարի Սաիդ Խոստին ասել է, որ թալիբների հատուկ նշանակության ջոկատը Հերաթում գործողություն է իրականացրել գավառում առևանգման մեջ ներգրավված հանցագործների դեմ։
Թալիբները շրջափակել են տունը, որտեղ գտնվում էին հարձակվողները, ինչի արդյունքում փոխհրաձգություն է տեղի ունեցել: Խոստիի խոսքով՝ հատուկ ջոկատայիններին հաջողվել է ոչնչացնել երեք առևանգողներին։