«Թալիբան» շարժումը ողջունել է Վլադիմիր Պուտինին
«Աֆղանստանի Իսլամական Էմիրության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեկնաբանությունը՝ ԱԻԷ-ի ղեկավարների անունները սև ցուցակից հանելու վերաբերյալ:
Պատերազմն ավարտվել է, աշխարհի երկրները նույնպես պետք է դրական փոփոխություններ կատարեն` Աֆղանստանի նկատմամբ նրանց մոտեցման մեջ: Մենք հավատարիմ ենք միջազգային հանրության հետ լավ հարաբերություններին` փոխադարձության սկզբունքի հիման վրա»:
Այս մասին կիրակի օրը հայտարարել է ժամանակավոր կառավարությունում Աֆղանստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Աբդուլ Քահար Բալխին։