Ուժգին պայթյուն՝ Ուգանդայում. կա զոհ
ԻՊ–ը ստանձնել է Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
Ահաբեկիչները հայտնել են, որ ԻՊ-ի մի քանի անդամներ պայթուցիկ սարք են գործարկել բարում, որտեղ «հավաքվել են կառավարական պաշտոնյաներ։ Ուգանդայի ոստիկանությունը կիրակի հայտարարել է, որ մեխերով և բեկորներով լցված ինքնաշեն ռումբ է պայթել մայրաքաղաքի ծայրամասում գտնվող ռեստորանում:
Դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։