Ալիևն ու Էրդողանը նոյեմբերի 12-ին կհանդիպեն Ստամբուլում
Նոյեմբերի 12-ին Ստամբուլում նախատեսվում է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին իր Twitter-ում հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին։
«Վաղը՝ հոկտեմբերի 26-ին, մեր նախագահները կհանդիպեն Ղարաբաղում, նոյեմբերի 12-ին՝ Ստամբուլում։ Մենք սպասում ենք»,- ասված է թուրք դիվանագետի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Էրդողանի մեկօրյա այցը Ղարաբաղ, նախատեսված է երեքշաբթի՝ հոկտեմբերի 26-ին։ Էրդողանը կմասնակցի Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի բացման արարողությանը։