Սուդանում զինվորականներն անհայտ ուղղությամբ տարել են երկրի վարչապետին
Զինվորականներn անհայտ ուղղությամբ տարել են Սուդանի վարչապետ Աբդուլլահ Համդուկին, հայտնում է երկրի տեղեկատվության նախարարությունը։ Նախկինում տնային կալանքի տակ գտնվող Համդուկը քաղաքացիներին կոչ է արել պաշտպանել հեղափոխությունը՝ դուրս գալով փողոց։
Գործակալությունը պնդում էր, որ զինվորականները ճնշում են գործադրել վարչապետի վրա՝ հեղաշրջմանն աջակցող հայտարարություն հրապարակելու համար։
Սուդանի մշակույթի և տեղեկատվության նախարարությունը նախկինում հաստատել է զինվորականների կողմից մի շարք նախարարների կալանավորման մասին լուրերը, նրանց գտնվելու վայրը հայտնի չէ։