«Դավաճաններ», «Հայասպաններ». ինչպես Ալեն Սիմոնյանին դիմավորեցին Կիպրոսում (տեսանյութ)
Կիպրահայ Հակոբ Մանուկյանը սոցցանցի իր էջում հրապարակել է տեսանյութ այն մասին, թե ինչպես են Կիպրոսում դիմավորում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է Yerkir.am-ը:
«Դավաճաններ», «Հայասպաններ», «Չե՛նք ուզում ձեզ տեսնել այստեղ» և այլ կոչեր են հնչել այն պահին, երբ Ալեն Սիմոնյանն իջել է մեքենայից։