Կոնգոյում անհայտ ծագման հիվանդությունից մահացել է 165 երեխա
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հարավ-արևմտյան Գունգու շրջանում անհայտ հիվանդությունից վերջին երկու ամսում մահացել է առնվազն 165 երեխա։
Ըստ տեղեկությունների՝ նոր հիվանդությամբ հիվանդանում են մինչև հինգ տարեկան երեխաները։ Ըստ Լոզո-Մունենե և Կինզամբա գյուղերի համայնքների ղեկավար Ալեն Նզամբայի՝ այնտեղ օրական չորս երեխա է մահանում։
«Հիվանդության ընթացքը հիշեցնում է մալարիային, սակայն այն ուղեկցվում է սակավարյունությամբ»,- ասել է բժիշկ Ժան Պիեռ Բասաշեն։
Երկրի Առողջապահության նախարարության մասնագետների խումբ է ուղարկվել տարածաշրջան, որպեսզի փորձեն պարզել վարակի աղբյուրը և մշակել հիվանդությունից պաշտպանվելու միջոցներ: