Ռուսաստանը չի կարողանա խանգարել Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ -ին. Ստոլտենբերգը
Ռուսաստանը չպետք է վախենա ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալուց. դա պաշտպանական դաշինք է: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների երկօրյա հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում։
«ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, ուստի անհանգստանալու կարիք չկա: Այս որոշումը (Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին ) կընդունեն Ուկրաինան և ՆԱՏՕ-ի 30 անդամ երկրները։ Ոչ մի այլ երկիր իրավունք չունի միջամտելու, քանի որ Ուկրաինա պետությունն իրավունք ունի ինքնուրույն ընտրել իր զարգացման հետագիծը»,- ասել է գլխավոր քարտուղարը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, ըստ էության, բացում է ՆԱՏՕ-ի դուռը Ուկրաինայի համար՝ ժամանելով Կիև։