Իրանը գիտության մրցանակ է հանձնել ԱՄՆ-ից ժամանած երկու ֆիզիկոսի
Իրանը գիտության և տեխնիկայի հեղինակավոր մրցանակը հանձնել է ամերիկացի երկու ֆիզիկոսի: Այս մասին գրում է «The Times Of Israel»-ը։
Հարվարդի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր Ջումրուն Վաֆան ստացել է Մուստաֆայի մրցանակը՝ գիտության և տեխնիկայի ոլորտների համար: Վաֆան իրանցի-ամերիկացի է։
Նրա խոսքով՝ այս մրցանակն իրեն հիշեցնում է «որ գիտության և տեխնոլոգիայի համար սահմաններ չկան, և դրանք պատկանում են բոլոր մարդկանց»: Նա իր մրցանակը նվիրել է Իրանի գիտության հիմնադրամին։
Մրցանակը ստացել է նաև Փրինսթոնի համալսարանի քվանտային պրոֆեսոր Մ.Զահիդ Հասանը։