Թալիբները կտրել են վոլեյբոլիստ աղջկա գլուխը
«Թալիբան» շարժման գրոհայինները հայտնաբերել են 20-ամյա վոլեյբոլիստ Մահջաբիդ Հաքիմիին և մահապատժի ենթարկել նրան, հայտնում է The New York Post-ը։
Նշվում է, որ աղջիկը մահապատժի է ենթարկվել Քաբուլում սպորտով մասնագիտորեն զբաղվող կանանց որոնելու թալիբների հատուկ գործողության շրջանակներում։ Աֆղանստանից փախած վոլեյբոլի թիմի մարզիչը հայտնել է, որ թալիբները կտրել են մարզիկի գլուխը և լուսանկարներ հրապարակել սոցիալական ցանցերում։
«Վոլեյբոլի հավաքականի բոլոր խաղացողները և մնացած մարզիկները վտանգի, հուսահատության և վախի մեջ են: Նրանց բոլորին ստիպել են փախչել և թաքնվել գաղտնի վայրերում»,- ասել է մահապատժի ենթարկված աղջկա մարզիչը։