Մեծ Բրիտանիայի թագուհին գիշերն անցկացրել է հիվանդանոցում
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիզաբեթ II-ը գիշերել է հիվանդանոցում։ Այս մասին հայտնել են Բուքինգհեմյան պալատում։
Պալատի ներկայացուցչի խոսքով՝ թագուհին հիվանդանոց է ժամանել հոկտեմբերի 20-ին՝ հետևելով բժիշկների «մի քանի օր հանգստանալու» խորհրդին, իսկ հաջորդ օրը վերադարձել է Վինձորի ամրոց։
«Նա շարունակում է լավ տրամադրություն ունենալ»,- հավելել է պալատի ներկայացուցիչը։