Ուժգին պայթյուն՝ Ռյազանի արտադրամասերից մեկում. կա 16 զոհ
Նախնական տվյալներով՝ Ռյազանի մոտակայքում գտնվող արտադրամասում տեղի ունեցած պայթյունից անհետ կորածներից ոչ մեկին չի հաջողվել փրկվել։ Այսպիսով՝ զոհերի թիվը հասել է 16-ի։ Տվյալների համաձայն՝ հրդեհի վայրի զննությամբ ողջ մնացածներ չեն հայտնաբերվել:
Ավելի վաղ ՌԴ ԱԻՆ-ը հայտնել էր 7 զոհի և տասը վիրավորի մասին՝ Ռյազանի մերձակայքում գտնվող արտադրամասում բռնկված հրդեհի հետևանքով, ևս ինը մարդ անհետ կորել է։ Տեղի ունեցածի հիմնական վարկածների թվում է տեխնոլոգիական գործընթացների խախտում:
Ըստ ԱԻՆ-ի՝ «բնակչությանը վտանգ չի սպառնում»։ Գործարանում բռնկված հրդեհը մարված է։