Մարդիկ ուզում են մեր և «Բալասանյան դաշինք»-ի միասնությունը․ Վարդևան Հակոբյանի հայտարարությունը
«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության Շիրակի մարզի համակարգող, «Գրոմ սեքյուրիթի» պահնորդական ծառայության հիմնադիր Վարդևան Հակոբյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես ասվում է․
«Սիրելի՛ գյումրեցիներ,
շնորհակալ ենք վստահության համար:
Մեր կողմից մեծ թվով Գյումրիի բնակիչների հետ ունեցած ուսումնասիրությունները, ինչպես նաև մեր թիմի ներսում տեղի ունեցած քննարկումները ցույց են տալիս, որ մարդիկ ուզում են մեր և «Բալասանյան դաշինք»-ի միասնությունը, որի արդյունքում կձևավորվի քաղաքային կոալիցիոն իշխանություն, ինչին մենք պատրաստ ենք և առաջարկում ենք «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ սկսել ուղիղ բանակցություն»:
Հիշեցենենք, որ Վարդևան Հակոբյանը Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության մանդատով։