Ադրբեջանը մտադիր է նոր կործանիչներ գնել
Ադրբեջանական բանակում բոլոր բարեփոխումները, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի, իրականացվում են գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ։ Զորքերի յուրաքանչյուր տեսակ ունի իր ռազմավարությունը և զարգացման ծրագիրը: Այս մասին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, օդուժի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թաիրովը՝ պատասխանելով «Report»-ի հարցին:
Նրա խոսքով, իրականացվում են նոր սպառազինությունների ու տեխնոլոգիաների ձեռքբերման, կադրերի պատրաստման և այլ խնդիրները։
«Նախատեսվում է օդուժի համար նոր կործանիչներ ձեռք բերել: Այս ուղղությամբ բանակցություններ են ընթանում: Փորձագետներն ուսումնասիրել են մեզ ներկայացված ինքնաթիռի հնարավորությունները: Հնարավոր է, մոտ ապագայում մենք հանրությանը կտեղեկացնենք այն կործանիչների մասին, որոնք կլինեն գնված»,-ասել է Ռ.Թաիրովը: