ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Պահանջում ենք հրապարակել զոհվածների անունները և վերադարձնել գերիներին․ հայտարարություն

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, պահանջելով հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների անունները և անհապաղ վերադարձնել բոլոր ռազմագերիներին, ինչպես նաև ջանքեր գործադրել Գորիս-Կապան մայրուղուց հեռացնել ադրբեջանցի բոլոր տեսակի զինված ծառայողներին և քաղաքացիական անձանց, միաժամանակ հրաժարվել պնդումներից, թե նրանք գտնվում են Ադրբեջանի տարածքում:

«Հոկտեմբերի 21-ին «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկման մասնակիցներս ելնելով պետության եւ ազգային շահից, կարեւորելով հետպատերազմական իրավիճակում ճիշտ քայլերով եւ գործողություններով պատերազմի հետեւանքների հնարավորին չափ մեղմացումը եւ Հայաստանի հետագա զարգացման համար հենքի ստեղծումը, անհրաժեշտ ենք համարում գործող վարչախմբից պահանջել.

Մինչեւ նոյեմբերի 10-ը հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների անունները եւ այն վայրը, որտեղից նրանք զորակոչվել են:

Անհապաղ աշխատանքներ իրականացնել ռազմաճակատի գիծը պատշաճ մակարդակի բերելու, ինժեներական անհրաժեշտ կառույցներ ստեղծելու եւ մեր զինվորներին եւ սպաներին վրանային պայմաններից ազատելու համար:

Անհապաղ բոլոր գերիներին վերադարձնել Հայաստան, առանց դրա դիմաց լրացուցիչ զիջումների, հատկապես տարածքային զիջումների:

Ջանքեր գործադրել Գորիս-Կապան մայրուղուց հեռացնել ադրբեջանցի բոլոր տեսակի զինված ծառայողներին եւ քաղաքացիական անձանց, միաժամանակ հրաժարվել պնդումներից, թե նրանք գտնվում են Ադրբեջանի տարածքում:

Ազգային ժողովում ստեղծել 44-օրյա պատերազմն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով՝ ընդդիմության ներկայացուցչի ղեկավարությամբ, հակառակ դեպքում կազմակերպել հանրային ատյան, պատերազմական հանցագործությունները վեր հանելու եւ դատավճիռ իրականացնելու համար:

Պատերազմում զոհվածների ընտանիքի անդամներին (ծնողներ, ամուսին, երեխաներ), պատերազմում հաշմանդամություն ստացածներին եւ պատերազմի մասնակիցներին տրամադրել հատուկ կարգավիճակ՝ դրանից բխող լայն արտոնությունների թվարկումով:
Կոնդի պետական ամառանոցները հատկացնել պատերազմի մասնակիցներին, պատերազմում զոհվածների ընտանիքներին միջազգային մակարդակի վերականգնողական կենտրոն ստեղծելու համար:

Հստակ պատասխան տալ, թե պատերազմի օրերին Ստեփանակերտի ռազմական կառավարման կետում՝ բունկերում ինչ էին անում Աննա Հակոբյանը, Արարատ Միրզոյանը, Արգիշտի Քյարամյանը եւ այլ քաղաքացիական անձինք, եւ ում հրամանով էին նրանք այնտեղ:

Այս ամենով հանդերձ, մենք գիտակցում ենք, որ երկիրը կարող է ոտքի կանգնել, ուղղել ողնաշարը, բռնել վերականգնման եւ զարգացման ճանապարհը բացառապես երկիրը պարտության եւ աղետի տարած Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում»,-ասված է հայտարարության մեջ: