Միջազգային լրատվամիջոցները հանդես են եկել որպես Հայաստանի պաշտոնական լրատվական գործակալություններ. Էրդողան
Անկախ զարգացման մակարդակից, ոչ մի երկիր կամ հասարակություն զերծ չէ թվային ֆաշիզմի կործանարար ազդեցությունից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ընթացող Թուրքական խորհրդի մեդիա ֆորումի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։
Նրա խոսքով, բացի թվային ֆաշիզմից, թյուրքական աշխարհը տուժում է նաեւ միջազգային լրատվամիջոցների երկակի ստանդարտներից։
«Կեղծավոր վերաբերմունքը, որին մենք ականատես եղանք հատկապես Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ժամանակ, ցույց տվեց այս խնդրի կարևորությունը մեր երկրների համար, հայկական բանակի կողմից խաղաղ բնակչության դեմ ուղղված ջարդերն ու բալիստիկ հրթիռները երբեք օրակարգ չեն մտել։ Միջազգային ԶԼՄ-ները, որոնք խոսում են անկախության և օբյեկտիվության մասին, հանդես են գալիս որպես Հայաստանի պաշտոնական լրատվական գործակալություններ»,- նշել է Թուրքիայի ղեկավարը։