Հրապարակվել է բացառիկ տեսանյութ, որում Սաակաշվիլին լաստանավով ժամանում է Վրաստան (տեսանյութ)
Համացանցում բացառիկ տեսանյութ է հրապարակվել այն լաստանավից, որով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաահակաշվիլին Ուկրաինայից մեկնել է Վրաստան։
Տեսանյութը հրապարակվել է Տելեգրամի ռուսական ալիքներից մեկում։ Տեսանյութում երևում են արկղեր և տուփեր։ Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահը սեպտեմբերի 28-ին Ուկրաինայի տարածքից Վրաստան է մտել շոգենավով։
Նա թաքնվել է կաթնամթերք տեղափոխող բեռնատար նավի մեջ: Սաակաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին և հացադուլ է սկսել։ Օրեր առաջ նա համաձայնվեց ստանալ բժշկական օգնություն։