Մեր տղերքը ջախջախիչ հարվածներ են հասցնում. Աշակ Զաքարյան
«Մեր տղերքը հուժկու, ջախջախիչ պատասխան են տալիս, այնպիսի պատասխան, որ անգամ հակառակորդը դադարում է հրետակոծելը»,-newspress.am-ի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, ով նոր է վերադարձել սահմանից:
Նրա խոսքով` թեև սահմանում իրավիճակը լարված է, բայց հայկական կողմը իրավիճակը պահում է վերահսկողության տակ:
«Հրետակոծում են հատկապես գիշերը, բայց գործողությունները կիսատ թողնելով` լռում են: Մերոնք հարկ եղած դեպքում իրենց կրկնակի կորուստներ են պատճառում»,- մանրամասնեց կինոռեժիսորը:
Նրա փոխանցմամբ` մարտական պատասխան գործողություններին անձամբ հրամկազմն էլ է մասնակցում.«Մեզ մոտ Ադրբեջանի նման չի: Մեր հրամանատարները առաջին գծում զինվորների կողքին են»: