Նիկոլը երդվում էր Վանոյի անունով, նրան հոգևոր հայր էր համարում, բայց 3 տարվա մեջ ոչինչ չարեց վերադարձի համար. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զոհրաբյանը, 24TV-ի տաղավարում խոսել է Հայաստանի պետական, կուսակցական գործիչ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի մասին:
Նա նկատել է, որ տեղյակ չէ գործարար, այժմ արդեն ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտարարության մասին, ըստ որի Վանո Սիրադեղյանին առաջարկվել է գալ Հայաստան, սակայն նա չի եկել, քանի որ պայման է եղել վերադառնալուց հետո 72 ժամ մնալ փակի տակ:
«Ես նման բան չեմ լսել, բայց լսել եմ ավելի վատ բաներ, որոնք պարզապես շատ վատ են եղել և ցույց են տվել, թե իշխանությունը որքան վատ է վարվել Վանո սիրադեղյանի նկատմամբ»,-ասաց Զուրաբյանը՝ հրաժարվելով, որևէ տեղեկություն հայտնել այդ մասին. «Ես կնամանվեմ իրենց»,-ասաց նա:
Զուրաբյանի խոսքով Նիկոլը ոչ մի բան չարեղ Վանո Սիրադեղյանին վերադարձննելու և նրա անունը մաքրելու համար:
«Նիկոլը երդվում էր Վանոյի անունով, նրան հոգևոր հայր էր համարում, բայց ոչինչ չարեց վերադարձի համար»,-ասաց նա:
Հարցին, թե գուցե ցանկացել են, բայց չեն հասցրել անել, Զուրաբյանն արձագանքեց. «3 տարի՞...»:
Մանրամասները՝ տեսանյութում