Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը կազմում է մոտ 5 միլիոն
Հոկտեմբերի 22-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 243 273 624-ի։
Աշխարհում վարակի օրական աճը կազմել է 463 528։ Համաճարակի ողջ ընթացքում մահացել է 4 945 287 մարդ, ապաքինվել է 220 470 228 մարդ։
Վարակվածների թվով առաջատարը ԱՄՆ-ն է (46,174,547), 2-րդ տեղում՝ Հնդկաստանը (34,143,236), 3-րդը՝ Բրազիլիան (21,697,341), որին հաջորդում են Մեծ Բրիտանիան (8,641,221) և Ռուսաստանը (8,131,164):