Իսրայելի ռազմաօդային ուժերը կնախապատրաստվեն Իրանի միջուկային օբյեկտների վրա հնարավոր հարձակմանը
Իսրայելի ռազմաօդային ուժերը վերադարձել են Իրանի միջուկային օբյեկտների վրա հնարավոր հարձակման նախապատրաստմանը։ Այս մասին հայտնել է իսրայելական ITV 12-րդ ալիքը։ Ըստ զեկույցի Իսրայելի բանակը երկու տարուց ավելի նման զորավարժություններով և վարժանքներով չի զբաղվում:
Այնուամենայնիվ, վերջին օրերին Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Ավիվ Կոհավին մի քանի քննարկումներ է անցկացրել և հանձնարարել կենտրոնանալ հետախուզական տվյալների հավաքագրման, իրական օպերատիվ պլանների մշակման և այդ պլանների հիման վրա զորավարժությունների անցկացման վրա: Առաջիկա տարում Իսրայելի պաշտպանության բանակը և մասնավորապես օդուժը կսկսեն ավելի ակտիվ նախապատրաստվել Իրանի միջուկային օբյեկտներին հնարավոր հարված հասցնելուն։
Այս քայլի ժամանակը պատահական չէ, դա տեղի է ունենում միջուկային գործարքի շուրջ իրանցիներին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու ԱՄՆ-ի փորձերի ֆոնին: