ԱՄՆ-ը պատրաստ է պաշտպանել Թայվանին. Ջո Բայդեն
ԱՄՆ-ը պատրաստ է պաշտպանել Թայվանին՝ ՉԺՀ-ի կողմից նրա դեմ հնարավոր ռազմական ագրեսիայի դեպքում։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի հայտարարությանը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ունի պարտավորություններ, որոնք կկատարի անհրաժեշտության դեպքում, և Միացյալ Նահանգները պատրաստ են ապահովել Թայվանի անվտանգությունը, եթե կղզին հարձակման ենթարկվի: