Ռուսաստանում կանխվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծրագրած ահաբեկչությունը
Ստավրոպոլի երկրամասի տրանսպորտային ենթակառուցվածքի վրա ահաբեկչություն է կանխվել, հայտնում է РИА Новости-ն։
«Իսլամական պետության կողմից Ստավրոպոլի երկրամասի տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներում ինքնաշեն պայթուցիկ սարքի միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը կանխվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ձերբակալվածի բնակության վայրում կատարված խուզարկության ընթացքում նրանք հայտնաբերել և առգրավել են պայթուցիկ նյութեր և վնասակար տարրեր։ Դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։