Ռուսաստանն արգելափակել է թուրքական բանկերի գործունեությունը
Երեկ հայտնի է դարձել, որ Ռուսաստանում գործունեություն ծավալող թուրքական 4 բանկ ռուսական հատուկ ծառայությունների կողմից փակվել են և այնտեղ ստուգումներ են կատարվում: Այս մասին հաղորդում է թուրքական sondakika.com կայքը`հղում անելով ռուսական LifeNews գործակալությանը: Բանկերից ստացած տեղեկությունների համաձայն` ռուսական հատուկ ծառայությունները որոշ բանկերի փողերի լվացման մեջ են կասկածում:
Բացի թուրքական 4 բանկերից ստուգումներ են անցկացվել նաև ռուսական քսան բանկերում: Բանկերը կասկածվում են փողերի լվացման, թուրք գործարարների հաշիվները երկրից դուրս տեղափոխելու և նմանատիպ այլ գործարքներում:
Այս պայմաններում թուրքական բանկերն ընկել են ծանր իրավիճակի մեջ, քանի որ արգելված է առայժմ բանկային որևէ գործարք կատարել, ինչի պատճառով բանկերի հաճախորդները հայտնվել են ֆինանսական դժվար դրության մեջ: