Բիլ Քլինթոնը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո խոսել է իր առողջական վիճակի մասին
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո իր առաջին տեսաուղերձում, որը տեղադրվել է Twitter-ի իր էջում, ասել է, որ իրեն հիանալի է զգում:
«Ես շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ տուն: Ինձ հիանալի եմ զգում` վայելելով աշնանային գեղեցիկ եղանակը», - ասել է Քլինթոնը:
Նա երախտագիտություն հայտնեց «UC Irvine» բժշկական կենտրոնի աշխատակիցներին, որտեղ նա բուժում է ստացել։
Միացյալ Նահանգների 42-րդ նախագահը հոկտեմբերի 12-ին հոսպիտալացվել էր Կալիֆոռնիայում, սակայն այդ մասին հայտնի դարձավ միայն երկու օր անց: «CNN»-ի փոխանցմամբ՝ 75-ամյա Քլինթոնի մոտ առաջացել է միզուղիների վարակ։