Էրդողանը մանրամասներ է հայտնել, թե Ադրբեջան կատարելիք այցի շրջանակներում ինչ ծրագրերի կմասնակցի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր հայտարարություններ է արել՝ կապված Ադրբեջան առաջիկա այցի հետ, գրում է Haber Global-ը:
Աֆրիկա կատարած այցին հաջորդած մամուլի ասուլիսում Թուրքիայի ղեկավարն ասել է, որ հոկտեմբերի 26-ին կմեկնի Ադրբեջան։ «Այցի ծրագիրը չի նախատեսում այց Բաքու, բայց ես կմասնակցեմ Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի բացմանը»,-ասել է Էրդողանը։
Նա հավելել է, որ Ադրբեջան կատարած այցի շրջանակներում ինքը կմասնակցի Ղարաբաղում մի քանի ավտոճանապարհների բացմանը և կծանոթանա գյուղատնտեսության ոլորտում այնտեղ իրականացվող որոշ աշխատանքների ընթացքին։