Սիրիայում գտնվող ԱՄՆ-ի բազայի վրա հարձակում է տեղի ունեցել անօդաչու թռչող սարքով
ԱՄՆ-ի «Ալ-Թանիֆ» ռազմակայանը, որը գտնվում է Սիրիայի տարածքում՝ սիրիա-իրաքյան սահմանի մոտ, ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման: Այս մասին հայտնում է Anadolu-ն:
Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան։ ԱՄՆ-ի ներկայացուցիչը հաստատել է տեղեկությունը:
Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով ամերիկացի զինվորականների շրջանում զոհեր չկան:
«Սպասվում է, որ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը միջադեպի վերաբերյալ հայտարարություն կտա»,- հավելել է պաշտոնյան։