Թալիբները Քաբուլի կենտրոնում ծեծի են ենթարկել լրագրողներին
Աֆղանստանցի կանանց բողոքը լուսաբանող մի քանի լրագրողներ ծեծի են ենթարկվել թալիբների կողմից: Այս հայտնում է «Le Figaro» թերթը:
Հոկտեմբերի 21-ի առավոտյան մոտ 20 կին հավաքվել էին Քաբուլի կենտրոնում՝ պաշտպանելով կրթության և աշխատանքի իրենց իրավունքները՝ թալիբներին հորդորելով բացել դպրոցներ և համալսարաններ և թույլ տալ կանանց աշխատել: Մեկուկես ժամ նրանք վանկարկում էին «Գործազրկություն, աղքատություն, սով» և «Մենք ուզում ենք սովորել» կարգախոսները:
Թալիբները չեն միջամտել ցույցին, այլ ծեծել ու ցրել են լրագրողներին, ովքեր փորձում էին լուսաբանել իրադարձությունները:
«Այս իրավիճակն է, թալիբները չեն հարգում լրագրողներին, տեղի բնակիչներին կամ կանանց»,-ասել է բողոքի ակցիայի կազմակերպիչներից Զահրա Մոհամադին:
Նա նաև կոչ է արել Աֆղանստանի բոլոր կանանց չվախենալ Թալիբանից և պայքարել իրենց իրավունքների համար «անկախ ամեն ինչից»:
Նշենք, որ այս երկրում թալիբների իշխանության գալուց ի վեր կանայք բազմիցս բողոքի ակցիաներ են իրականացրել: